Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ասում են...

Ասում են...
19.06.2012 | 01:55

...թե վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանը տարօրինակ սովորություն է ձեռք բերել. կարևորագույն պահերին բացակայում է Հայաստանից: Նա ոչ միայն իր հիսունհինգամյակին էր Դուբայում, այլև գիշերն ասել էր` կոալիցիա չենք մտնում, կուսակցականներին որևէ բան չասած` մեկնել էր… Բելառուս: Իրականում ասում են` ոչ թե Բելառուս , այլ Մոնակո:
Այս անգամ էլ, երբ Օսկանյանն էր կանչվել հարցաքննության, ինքն էլի «մեկնել» էր Բելառուս, այնտեղ «անհրաժեշտ» մարդկանց հանդիպելու, ժամանակ շահելու, վերադասավորվելու համար:

Դիտվել է՝ 2010

Մեկնաբանություններ